 
                        Պայթյուն Թբիլիսիում. մահացել է 5 մարդ
 
                                    Թբիլիսիի Գլդանսկի շրջանում բնակելի շենքում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 5-րդ տղամարդու դին, թեև սկզբնապես ասվում էր չորս մահացածի մասին:
Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բազմաբնակարան շենքի կորպուսի մասնակի փլուզման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել չորս մարդ, որոնցից երկուսն աղջիկներ են:
Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեյենկոն, աղջիկների վիճակը ծանր է:
Պայթյունի ալիքի հետևանքով քանդվել են մի քանի հարևան բնակարանների պատերը, կոտրվել են շենքի տների ապակիները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        