Աղցաններ, որոնք կօգնեն կառավարել շաքարախտը

Healthylivingstyle կայքը ներկայացնում է աղցաններ, որոնք հրաշալի կերպով օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, այդ իսկ պատճառով, եթե տառապում եք շաքարախտով, պետք է անպայման ներառել այս աղցանները ձեր սննդակարգում: Այս աղցանները ոչ միայն համեղ են, այլև՝ շատ հեշտ են պատրաստվում:

Աղցան 1- սպանախով, սխտորով և քացախով աղցան

Բաղադրություն

  • 6 բաժակ սպանախի տերևներ
  • 2 պճեղ մանրացրած սխտոր
  • Քառորդ բաժակ կտրատած կարմիր սոխ
  • Քառորդ թ/գ աղացած սև պղպեղ
  • 1/8 թ/գ աղ
  • 1,5 ճ/գ ձիթապտղի յուղ
  • 1ճ/գ քացախ
  •  0,5 թ/գ մանանեխ

Նախ՝ բոլոր բաղադրիչները, բացի սոխից և սպանախից, դրեք մեծ կաթսայի մեջ: Լավ հարեք հարիչով և ավելացրեք սոխն ու սպանախի տերևները:

Կարդացեք նաև

Աղցան 2- վարունգի աղցան

Այս աղցանի համար ձեզանից կպահանջվի

  • 1 մեծ վարունգ կամ 2 միջին
  • 2ճ/գ  բոված քունջութի սերմեր
  • 1թ/գ մեղրախոտ (стевия)
  • Քառորդ բաժակ քացախ

Նախ՝ լվացեք վարունգը և կեղևազատեք:  Հետո երկայնքով 2 մասի բաժանեք և գդալի միջոցով հեռացրեք կորիզները: Վարունգը պետք է շատ բարակ շերտերով կտրատել: Բարակ շերտերը տեղադրեք երկու շարքով անձեռոցիկի վրա՝  հանելով ավելորդ հեղուկը: Խառնեք աղը, քացախն ու մեղրախոտը տարայի մեջ և ամենը լավ խառնեք: Վերջում ավելացրեք վարունգը և քունջութի սերմերը, լավ խառնեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս