Բաժիններ՝

Իրանի հարցով գործարքը ներառում է Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացում

Իրանի ու «Վեցյակի» միջև պայմանավորվածությունը իրանական միջուկային ծրագրի հարցով նախատեսում է Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարում, ասվում է Վիեննայում բանակցությունների ժամանակ ձեռք բերված համաձայնագրի տեքստում:

«Համաձայնագիրը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցների, ինչպես նաև բազմակողմ ու ազգային պատժամիջոցների վերացում՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ, ներառյալ՝ առևտրի, տեխնոլոգիայի, ֆինանսների ու էներգետիկայի ոլորտներում մատչում»,-ասվում է փաստաթղթում:
Պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց Իրանը պարտավորվում է 15 տարի միջուկային վառելիքի վերամշակման գիտափորձեր չկատարել, հայտնում է BBC-ն: Փաստաթղթի համաձայն՝ Իրանում ցածր հարստացված ուրանի պահուստները 15 տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 300 կգ-ն:

«Իրանը վստահեցնում է, որ ոչ մի պարագայում չպետք է ձգտի մշակել, տնօրինել կամ մատչում ստանալ միջուկային զենքի ցանկացած տեսակի»,-ասվում է համաձայնագրի տեքստում:

Իրանի կողմից այդ պարտավորությունները խախտելու դեպքում պատժամիջոցները ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության միջոցով կարող են նորից հաստատվել:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ուղարկվելու է ՄԱԿ՝ Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների կողմից ստորագրվելուց հետո: Այն ուժի մեջ կմտնի ԱԽ-ի համապատասխան բանաձևից հետո 90-օրյա ժամկետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս