Բաժիններ՝

Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանն ընդլայնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը մտադիր են ընդլայնել համագործակցության պլանը պաշտպանական ոլորտում: Այս մասին Trend-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

Նրա խոսքով՝ նոր պլանը հաստատվելու է հոկտեմբերին երեք երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստում, որը կայանալու է Թուրքիայում:
Նախարարները կհաստատեն 2016 թվականի համագործակցության պլանը:
«Դրա մեջ ավելի շատ բաղադրիչներ կներառվեն»,-ասել է Խիդաշելին:

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության ձևաչափում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ:
«Համագործակցությունը Վրաստանի ու Ադրբեջանի միջև շատ ամուր է: Ադրբեջանը Վրաստանի համար ամենահուսալի, հավատարիմ ու բարեկամ գործընկերն է»,-ասել է վրացի նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս