Հրաշք սմուզի, որը կլավացնի ձեր տրամադրությունն ու իմունային համակարգը

Healthylifetricks կայքն առաջարկում է համեղ սմուզի, որը հարուստ է վիտամիններով, որոնք պաշտպանում են մեր օրգանիզմը մրսածությունից և հարբուխից: Այս սմուզին պարունակում է նաև բանան, ինչը նաև լավացնում է տրամադրությունը: Կիվին, կիտրոնն ու նարինջը մեր օրգանիզմը սնուցում են վիտամին C-ով և սննդարար տարրերով, որոնք կլավացնեն իմունային համակարգը: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք 10 վայրկյան:

Վիտամինային ռումբ

Բաղադրիչներ

  • 1 բաժակ թարմ քամած նարնջի հյութ
  • 100գ կտրատած արքայախնձոր
  • 1 բանան
  • 1 կիվի
  • Կես բաժակ ջուր
  • Մեկ կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ մեղր
  • Եղունգի չափով կտրատած կոճապղպեղ

Այս հրաշալի ըմպելիքը ոչ միայն համեղ է, այլև՝ շատ օգտակար: Հիշեք, որ այն պետք է խմել անմիջապես պատրաստելուց հետո՝ թարմ վիճակում:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս