Քիմ Քարդաշյանի մրցակիցը. ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնը սելֆիի շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Ամերիկացի կինոդերասան Դուեյն Ջոնսոնը 3 րոպեում 150 սելֆի անելու շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Today-ը:
Ջոնսոնը, ով հայտնի է՝ որպես բոլոր միջոցառումներին իրեն լուսանկարելու մեծ սիրահար, կատակում է. «Կոճակ սեղմելը մկանները մարզելու լավ եղանակ է»:
Նրան մրցակից կարող է համարվել Քիմ Քարդաշյանը, ով ավելի հեռուն է գնացել՝ հրապարակելով իր լավագույն սելֆիներից բաղկացած գիրք:
Այդուհանդերձ, ի դեմս Քարդաշյանի՝ Ջոնսոնը չի վախենում մրցակցությունից՝ նշելով. «Նա չի կարող լինել թագավոր: Նա սելֆիների թագուհին է»: