Բաժիններ՝

Չինաստանում թայֆունի պատճառով 800 հազար մարդ է տարհանվել

Չինաստանի արևելյան Չժենզցյան նահանգում տարհանվել է 800 հազար մարդ: Հիդրոօթերևութաբանների կանխատեսումներով՝ հուլիսի 11-ին շրջանը հզոր թայֆուն կպատուհասի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զանգվածային տարհանումը շարունակվում է: Փակ են բոլոր ծովային ուղիներն ու նահանգի օդանավակայանները, դադարեցված է գնացքների երթևեկությունը:
Թայֆունը կարող է դառնալ ամենահզորը վերջին 70 տարում:
Հիդրոօթերևութաբանները կարծում են, որ «Չան-Հոմ» թայֆունը կհասնի մինչև Հեռավոր արևելք:

Սցենարներից մեկի համաձայն՝ թայֆունը կարող է ուղևորվել դեպի Կորեական թերակղզու կողմը: Ներկայում փոթորիկը մոտենում է Շանհային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս