Բաժիններ՝

Արտահանման ոլորտում խնդիրներն ավելանում են

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի արտահանողները հայտնվեցին, այսպես ասած, պատային իրավիճակում: Ի հայտ եկած տեխնիկական բարդությունները ոչինչ էին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման ու դրա հետևանքների համեմատ: Հայկական ապրանքները Ռուսաստանում դարձան անմրցունակ, և մեր գործարարները կա՛մ պետք է համակերպվեին ու վնաս կրելով շարունակեին արտահանումները՝ շուկա չկորցնելու համար, կա՛մ պարզապես դադարեցնեին՝ քաջ գիտակցելով, որ նոր շուկաների գրավումը, մեղմ ասած, հեշտ չի լինի:

168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անցած ամիսների ընթացքում իրավիճակի որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը հայտարարեց, որ նույն խնդիրները պահպանվում են: Ավելին, նրա խոսքով՝ խնդիրները ոչ թե՝ պակասում, այլ՝ ավելանում են:

Հարցին, թե ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն ինչ-որ կերպ մեղմո՞ւմ են իրավիճակը, թե՞ դեռևս չի հաջողվում, Ր. Մխչյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ քայլեր, ի՞նչ քայլերի մասին է խոսքը: Ոչ մի քայլեր էլ չկան, ոչ մի քայլեր չեն կատարվել կառավարության կողմից: Այսօր հեռուստակամուրջ էր Երևան-Մոսկվա, խոսում էինք ԵՏՄ արտահանման խնդիրների մասին, թող կառավարությունից մի մարդ գար, ասեր՝ ինչ լուծում են տվել, ինչ են արել: Մեր բոլոր արտահանողներին էլ տանջում են, նույն խնդիրներն ունեն, ինչ-որ ամենասկզբից ունեցել են, ոչ մի բան չի հարթվել»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս