Ավելացել է ևս մեկ պահանջ. Հաջորդ հանրահավաքի ժամանակ մենք պահանջելու ենք հրաժարականներ
Քիչ առաջ Ազատության հրապարակում Երևանի ավագանու «Բարև Երևան» խբակցության պատգամավոր Դավիթ Սանասարյանը (նա արդեն 4-րդ օրն է հացադուլ է անում, որպեսզի ժողովուրդը մոբիլիզացվեն Ազատության հրապարակում պայքարելու էլեկտրաէնրգիայի սակագնի թանացման դեմ) հայտարարեց, թե իրենց պայքարն ունենալու է շարունակություն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին իր երկրում արդարություն չի տեսնում:
«Երբ խոսում եք մեր քանակից, խոսեք Ոստիկանության քանակից, այսինքն՝ իրենք մեր մեջ ուժ և պայքարող քաղաքացի են տեսնում: Քանակից ավելի կարևոր որակն է: Մեր ընդհանուր պահանջերը մնում են նույնը և մենք սպասում ենք իշխանությունների կողմից մեր պահանջների բավարարմանը: Պայքարելու ենք այնքան, որքան կպահանջվի»,- հայտարարեց Դ. Սանասարյանը:
Նա հայտարարեց, որ բոլոր պահանջներին նաև մեկ պահանջ է ավելանում. «Պահանջում ենք նաև հարուցել քրեական գործ՝ էներգետիկ համակարգը փլուզման հասցնելու պատճառաները պարզելու համար: Եթե Դատախազությունը չսկսի ՀԷՑ-ում և ՀԾԿՀ-ում ստուգումներ անել, ապա հաջորդ հանրահավաքի ժամանակ մենք պահանջելու ենք հրաժարականներ ու ողջ պատասանատվությունը դնելու ենք Սերժ Սարգսյանի վրա»:
«Մեզ տեղեկացնում են, որ ոստիկանները տարբեր ակտիվիստների հորդորում են չմասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի միջոցառումներին: Թող ոստիկանությունը մեզ պարզաբանի, ինչի մասին է խոսքը»,- հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտթևի նախագահ Նարեկ Այվազյանը:
Շարժման համակարգող խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ պետք է հեռացնեն իշխանություններին. «Մեր միասնականության շնորհիվ կհասնենք ամեն ինչի, այսօր երկիրը դատարկվում է օր առ օր, դա սպիտակ ցեղասպանություն է: Հրավիրում ենք բոլոր քաղաքական մաքուր ուժերին, որ համախմբվենք ու ժողովրդին տանենք այն ուղիով, որով պետք է գնանք: Պետք է նոր ճակատ ստեղծենք, համախմբվենք»:
Նախաձեռնող խմբի անդամները հիմա որոշում են, թե որքան ժամանակ են տալիս իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար: