Կրասնոյարսկի մարզում վաղը սգո օր է հայտարարվել
Կրասնոյարսկի մարզում հուլիսի 10-ը սգ օր է հայտարարվել երկու ավտոբուսների բախման հետևանքով զոհվածների հիշատակին: Վաղը հեռուստաընկերություններին խորհուրդ է տրվում զերծ մնալ զվարճալի բնույթի հաղորդումների հեռարձակումից: Մարզի տարածքում դրոշները խոնարհվելու են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ առավոտյան 4-ի սահմաններում Կրասնոյարսկի մարզի М-54 մայրուղու 143-րդ կիլոմետրին՝ Բալախտայից 30 կմ հեռավորության վրա:
Ենթադրաբար, Hyundai ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել է Mercedes Benz միկրոավտոբուսին: Ներկայում կատարվում է հետաքննություն, հարցաքննվում են ականատեսները, որպեզի պարզեն վթարի պատճառը: