Ողբերգական վթար Կրասնոյարսկի մարզում. ՃՏՊ-ի հետևանքով 11 մարդ է զոհվել

Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Կրասնոյարսկի մարզում Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ, 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Մարդկային բազմաթիվ կյանքեր խլած վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ առավոտյան 4-ի սահմաններում Կրասնոդարի մարզի М-54 մայրուղու 143-րդ կիլոմետրին՝ Բալախտայից 30 կմ հեռավորության վրա:

Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ Hyundai ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել է Լոսոսիբիրսկից Շուշենսկոյե ընթացող Mercedes Benz միկրոավտոբուսին:
Հայտնի է, որ ավտոբուսում գտնվել է 26 մարդ, նրանցից տուժել է 3 մարդ:

Միկրոավտոբուսի ուղևորներից 11-ը զոհվել են, 5 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնել են հիվանդանոցից, հոսպիտալացվել է 7 մարդ, 1 մարդ ուղարկվել է ամբուլատոր բուժման:

Ներկայում ոստիկանները պարզում են զոհերի ու տուժածների ինքնությունը, պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները:
Կրասնոդարի մարզի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, ապա ուղևորվել ողբերգության վայր:

Տեսանյութեր

Լրահոս