Բաժիններ՝

ԱՀԿ-ին մեղադրում են Էբոլայի դեմ անարդյունավետ պայքարի մեջ

Արևմտյան Աֆիկայում տրոպիկական Էբոլա տենդի համաճարակի մասին զեկույցում նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չունի բավարար ռեսուրսներ ու փորձառություն՝ հակազդելու գլոբալ մասշտաբների հասնող այնպիսի աղետներին:

Ավելի քան 11 հազար մարդ է մահացել այդ տենդից Գանայում, Սիեռա-Լեոներում ու Լիբերիայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անկախ հանձնաժողովի զեկույցում՝ Բարբարա Սթոքինգի գլխավորությամբ, ով նախկինում ղեկավարել է բրիտանական բարեգործական Oxfam կազմակերպությունը, որ ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները ուշացած են եղել անբավարար ֆինանսավորման ու ՄԱԿ-ի մյուս գործակալությունների հետ վատ կոորդինացման պատճառով:

ԱՀԿ-ի պատասխան հայտարարության մեջ նշվում է, որ այդ նկատողությունները իրենք հաշվի կառնեն կազմակերպության բարեփոխումների պլանների քննարկման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031