Ինչպե՞ս կաթի միջոցով հարթեցնել մազերը
Ալիքաձև մազեր ունեցող մարդկանց մեծ մասը ցանկանում է հարթ և գեղեցիկ մազեր ունենալ: Այդ նպատակով օգտագործվում են տարբեր սարքեր, որոնք մազերը ոչ միայն լավ չեն հարթեցնում, այլև՝ վնասում են մազարմատներն ու գլխամաշկը: viral-braids կայքը ներկայացնում է պարզ և հասանելի մի մեթոդ, որը կօգնի ազատվել մազերը հարթեցնելու խնդրից: Այս մեթոդի համար միակ բանը, որ ձեզանից կպահանջվի՝ կաթն է:
Շշի մեջ կաթ լցրեք: Կաթը պետք է յուղոտ լինի, քանի որ ցածր յուղայնությամբ կաթը լավ չի սնուցում մազերը: Որոշ մարդիկ օգտագործում են նաև կոկոսի կաթ, որն ավելի օգտակար է, քան սովորական կաթը: Եթե կոկոսի կաթ եք օգտագործում, ապա ավելացրեք կիտրոնի հյութ: Կարող եք օգտագործել նաև հատապտուղներ, մեղր կամ բանան. այս բոլոր բաղադրիչները բնական խոնավեցուցիչներ են: Կաթի փոշին նույնպես կարող եք օգտագործել:
Կաթը ցողեք ամբողջ մազերի երկայնքով, արմատներից՝ ծայրերը: Լայն ատամներով սանրով սանրեք մազերը, սա կկանխարգելի թեկուզ մեկ մազի ալիքացումը: Մերսեք մազերը: Թողեք կաթը փոքր-ինչ ներծծվի:
Երբ մազերը ներծծեն կաթը, շամպուն կամ կոնդիցիոներ օգտագործեք: Մազերը լավ լվացեք, որպեսզի կաթը չմնա մազերի վրա, և վատ հոտ չգա: Մազերը որոշ ժամանակ հանգիստ թողեք, որպեսզի դրանք չորանան: Այս մեթոդը հրաշալի է գործում ալիքավոր մազերի համար, սակայն գանգուր մազերի համար սա այդքան էլ արդյունավետ չէ: Այնուամենայնիվ, կաթը սնուցում է նաև գանգուրները, այնպես որ, կարող եք հանգիստ օգտագործել, եթե մազերը չհարթվեն, ապա՝ կսնուցվեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը