Բաժիններ՝

Քանիե Ուեսթի ամենահետաքրքիր մտքերը, ընտանեկան հարաբերությունները՝ նոր գրքում

Entertainment Weekly-ն տեղեկացնում է, որ Pxlfctry ընկերությունը հրապարակել է անվճար էլեկտրոնային մի գիրք, որում տեղ են գտել ամերիկացի հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանիե Ուեսթի մտքերը: Գիրքը կոչվում է The World According to Kanye:

«Քանիեն ստոր, խելագար, մեծամիտ, ինքնասիրահարված, բայց և ներշնչող, խորը և խելացի երիտասարդ է»,- գրել է գրքի խմբագիր Հերբերտ Լուն:
250 էջից բաղկացած մտքերի հավաքածուի մեջ Քանիեն պատմում է սիրո, արվեստի, ընտանեկան հարաբերությունների և, ի վերջո, ինքն իր մասին:

Գրքում նաև պատմություններ կան Քանիեի կյանքից: Օրինակ, նա պատմում է, թե ինչո՞ւ և ինչպե՞ս այս տարվա հունիսին համերգի ժամանակ հայտարարեց, որ ինքը ժամանակի ամենամեծ ռոք աստղն է, կամ էլ, թե ինչո՞ւ հենց այդ ժամանակ բեմից սիրո խոստովանություն արեց իր կնոջը՝ հայազգի Քիմ Քարդաշյանին:

Այս գիրքը Քանիեին նվիրված առաջին գիրքը չէ: 2015 թվականի ապրիլին 3-ին էնտուզիաստ ընկերները գիրք էին պատրաստել Աստվածաշնչի նմանությամբ: Կարելի է ասել, որ այդ գիրքն Աստվածաշնչի թարգմանությունն է, միայն այստեղ Աստծո անվան փոխարեն գործածվում էր Քանիե անունը:

Հեղինակները պատմում են, որ գրքի նպատակը երաժշտին ծաղրելը կամ փառաբանելը չէ, այլ նրանք պարզապես որոշել էին ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել ժամանակակից Աստվածաշունչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս