Մուշկապատ համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն
ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` ներառյալ ժամանցային սրահ, ակումբ, բուժկետ և գրադարան:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ շինարարությունն իրականացնում է «Շինքար» ՍՊԸ-ն: Ներկայումս ընթանում են շենքի ներսի հարդարման, սալիկապատման ու ներկարարական աշխատանքները:
Նշենք նաև, որ համայնքային վարչական կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել է 2013 թվականից: Շինությունը եռահարկ է և այն նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: