Բաժիններ՝

Կենտրոնի դատարան են բերվել Սյունիքի մարզպետի նկատմամբ մահափորձ կատարած կասկածյալներից 2-ը. shamshyan.com

Այսօր` հուլիսի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Կապան քաղաքի բնակիչ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը և Գորիսի բնակիչ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառի երկամսյա կալանք: Վերջիններս կասկածվում են Սյունիքի տխրահռչակ մարզպետ Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի և նրա հետ 2 անձանց նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է դռնփակ դատական նիստը` Վիտալի Մինասյանի մասով, որից հետո դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ` որոշելու` բավարարելու է ԱԱԾ-ի միջնորդությունը, թե ոչ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս