Կեֆիրից պատրաստված երեք կոկտեյլ նիհարելու համար
Takposto.cc կայքը գրում է, որ կեֆիրը մի շարք օգտակար հատկություններ ունի. Այն օրգանիզմին այդքան անհրաժեշտ վիտամիններ և հանքանյութեր է պարունակում: Չպետք է մոռանալ նաև այն մասին, որ այն խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր դիետա են պահում: Կեֆիրը նիհարելու համար առավել արդյունավետ կարելի է օգտագործել` դրան ավելացնելով մի քանի բաղադրիչներ:
Ճարպերն այրելու համար
- 1 ճաշի գդալ մաղադանոս
- Մի պտղունց աղացած դարչին
- 100 մլ կեֆիր
Բոլոր բաղադրիչները խառնեք իրար, թողեք նվազագույնը մեկ ժամ թրմվի:
Բազուկով և կեֆիրով կոկտեյլ
- 2 ճաշի գդալ կարմիր բազուկի հյութ
- 250գ կեֆիր
- 1 թեյի գդալ մասուրի թուրմ
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրամասերը խառնեք բլենդերում:
Բանջարեղենային կոկտեյլ
- 1 լոլիկ
- Մի փոքր սխտոր
- 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ
- 50 մլ կեֆիր
Բանջարեղենը ձիթապտղի յուղի հետ խառնեք բլենդերի մեջ, ապա ավելացրեք կեֆիրը:
Թարգմանությունը՝ 168.am-ի