Ճանապարհային ոստիկանության ծառայության նոր պետ է նշանակվել
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը: Այս պաշտոնին նա նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի հուլիսի 2-ի հրամանով:
Նշենք, որ Արմեն Հակոբյանը 2011 թ. նոյեմբերի 7-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին: Մինչ այդ Ճանապարհային ոստիկանության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Արտակ Հարությունյանը: