Երկրակեղևի բեկվածքի պատճառով Լոս Անջելեսին սպառնում է ուժեղ երկրաշարժ
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի շրջանում երկրակեղևի բեկվածքն ավելի խորն է, քան ավելի վաղ ենթադրվում էր, ինչը սպառնում է ուժեղ երկրաշարժով: Նման եզրակացության է եկել երկրաբան Ջիմ Բոուլզը Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանից: Այս մասին տեղեկացնում է KPCC ռադիոկայանը:
Հետազոտության ընթացքում գիտնականը պարզել է, որ Լոս Անջելեսի տարածքում գտնվող 45 կիլոմետրանոց Նյուպորտ-Ինգլվուդյան բեկվածքում տեղի է ունենում հելիում գազի արտահոսք:
«Այդ փաստը մատնանշում է, որ բեկվածքն ավելի խորն է, քան ավանդաբար համարվում էր»,-ընդգծել է Բոուլզը:
Նրան հաջողվել է հավաքել ու քիմիական անալիզի ենթարկել հելիումը, որը արտազատվում է բեկվածքից:
Գիտնականի կարծիքով՝ դրանում պարունակվում են հատուկ խառնուրդներ, ինչը վկայում է ԱՄՆ-ի՝ չափերով երկրորդ մեգապոլիսում «հատուկ անոմալիայի» մասին:
Բոուլզը մոտակա 30 տարում Լոս Անջելեսում կանխատեսում է 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մինչ այս պահը գիտնականները կանխատեսում էին այլ՝ պակաս աղետալի սցենար՝ մինչև 4,7 մագնիտուդ:
Նյուպորտ-Ինգլվուդյան բեկվածքը գոյացել է 30 մլն տարի առաջ: