Երիտասարդը ձեռքերով ու ոտքերով հարվածել է մորը, սպառնացել, որ կսպանի
Դատարան է ուղարկվել Երևանի բնակչի դեմ հարուցված քրեական գործը:
Քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, որի ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, բացի այդ՝ վերցրել է ծալովի շեղբը բացված դանակ, այն դիտավորությամբ ցուցադրել է նրան՝ սպառնալով, որ կսպանի:
Նախկինում դատապարտված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպանության սպառնալիք տալու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: