Ուկրաինայում ստեղծվում է հզոր բանակ, որը թույլ չի տա երկրի տարածքների գրավում. ՊՆ
Korrespondent.net-ի փոխանցմամբ` Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայում ստեղծվում է հզոր բանակ, որը թույլ չի տա էլ ավելի մեծ արյունահեղություն.
«Այսօր Ուկրաինայում ստեղծվում է բանակ, որը հետագայում երբևէ թույլ չի տա, որ գրավվեն ուկրաինական տարածքները, որ մեր տարածքում թափվի արյուն:
Դրա համար մեզ անհրաժեշտ է կառուցել ամուր, պատրաստված և լավ սպառազինված բանակ: Մեզ անհրաժեշտ են սպաներ, որոնք կգործեն նորովի, վճռականորեն կպաշտպանեն իրենց երկիրը»: