Ադրբեջանում գլխավոր խմբագիր է ձերբակալվել
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվի օդանավակայանում Եվրոպայից ժամանելիս ձերբակալվել է «Յուքսելիշ Նամինե» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Մամեդլին:
Այս մասին գործակալությանը հայտնել է նրա տեղակալ Էլչին Հասանովը: Նրա խոսքերով՝ միջադեպը գրանցվել է առավոտյան ժամը 04.00-ի մոտ: Մամեդլին, սակայն, հասցրել է զանգել Հասանովին և հայտնել իր ձերբակալվելու մասին:
Մամեդլին 2014 թվականի նոյեմբերից կանչվել է Գլխավոր դատախազության՝ ծանր հանցանքների գծով քննական վարչություն՝ կպված ՀԿ-ների մեծ խմբի գործունեությունը հետաքննելու հետ:
Եվ այնուամենայնիվ, ապրիլի 19-ին նրան թույլ էին տվել մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցելու համար և դրանից հետո նա գտնվում էր Եվրոպայում: