Բաժիններ՝

Պորոշենկոն հայտնել է, թե որն է մեկ տարվա նախագահության ժամանակ իր ամենամեծ ձեռքբերումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր մեկ տարվա նախագահության ամենագլխավոր ձեռքբերումը համարում է «Նովոռոսիա» նախագծի տապալումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.

««Նովոռոսիա» նախագիծը պաշտոնապես տապալվել է: Ուկրաինան ի ցույց դրեց իր միասնությունը: Դա ուկրաինացիների ձեռքբերումն է: Դա մեկ տարում իմ ամենամեծ ձեռքբերումն է»:

Ավելի ուշ հեռուստաալիքներից մեկի եթերում Պորոշենկոն հայտարարել է, որ ռուսական կողմն ընդունել է, որ չի կայացել «Նովոռոսիա» նախագիծը: Պորոշենկոյի խոսքերով՝ Ռուսաստանը չէր ծրագրել գրավել միայն Դոնեցկն ու Լուգանսկը, և, որ նրա տեսադաշտում են գտնվել մի շարք այլ մարզեր ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս