Բաժիններ՝

Պորոշենկոյի երդմնակալության օրը մահափորձ է պատրաստվել նրա դեմ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության օրը մահափորձ է պատրաստվել նրա դեմ: Այս մասին հայտարարել է պետական պահպանման ղեկավար Վալերի Գելետեյը:

Նրա խոսքերով՝ նախագահական ավտոշարասյան ճանապարհին հայտնաբերվել է դույլ, որը լեցուն է եղել պայթուցիկով ու մեխերով: Դույլն ամրացված է եղել Կիևում պետության ղեկավարի նստավայրի ցանկապատին: Պայթուցիկը պետք է գործեր բջջային հեռախոսի ազդանշանով:

Ընդգծվում է, որ դույլը հայտնաբերվել է միայն պատահաբար: Պորոշենկոյի թիկնապահներն աղմուկ են լսել մոտակա թփերում և որոշել են զննել տեղանքը: Չարագործի մասին տեղեկություններ չկան: Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը Գերագույն ռադայի շենքում անցկացվել է 2014 թվականի հունիսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս