Խոդորկովսկին Կադիրովին կոչ է արել հրաժարական տալ
Ռուսական Ведомости թերթում հրապարակվել է «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության հիմնադիր, ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հոդվածը:
Խոդորկովսկին դրանում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին կոչ է արել հրաժարական տալ և հանրապետությունում անցկացնել տարածաշրջանային խորհրդարանի ազնիվ ընտրություններ:
Խոդորկովսկին կարծում է, որ Կադիրովի հրաժարականից հետո Չեչնիայում պետք է սկսվի անցումային ժամանակաշրջան, որի ժամանակ Ռուսաստանը պետք է նոր հարաբերություններ հաստատի տարածաշրջանի հետ, որոնք հենված կլինեն Ռուսաստանի բոլոր սուբյեկտների հավասարության սկզբունքի վրա:
Խոդորկովսկին նշել է, որ Չեչնիայի բնակչությունը նախկինի նման ապրում է վախի ու իրավունքների բացակայության մթնոլորտում: Խոդորկովսկին ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Չեչնիայի բնակիչների կարծիքով՝ հանրապետությունում իշխող վարչակարգի հետևում կանգնած է Ռուսաստանը, և որ առկա անարդարությունն ասոցացվում է հենց նրա անվան հետ: