Թուրքմենստանում առաջարկել են մեծացնել նախագահի լիազորությունների ժամկետը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանի Սահմանադրությունում կարող է մտցվել նորմ, որը նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից կհասցնի մինչև 7 տարվա: Այս մասին հայտնել է Թուրքմենական հեռուստատեսությունը:
Այս մասին Սահմանադրության բարեփոխման հարցերով սահմանադրական հանձնաժողովի նիստում հայտարարել է Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիևան: Նիստը նախագահել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Նա ընդգծել է, որ այդ առաջարկը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմը, մի շարք օտար պետությունների փորձը և թուրքմեն ժողովրդի ազգային առանձնահատկությունները:
Թուրքմենստանի սահմանադրության խմբագրված տաբերակը քննարկման կդրվի 2016 թվականին: Թուրքմենստանի նախագահի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017 թվականին: