Տուրչինովը խոստացել է Ուկրաինայում ստեղծել տիեզերական հետախուզություն
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ մոտ ապագայում երկիրը տեղեկատվություն կստանա տիեզերական հետախուզության միջոցով.
«Մենք մշակել ենք տիեզերական հետախուզության թեման, և այդ համակարգը մեզ մոտ կաշխատի մոտ ժամանակներս»: Մայիսի 23-ին հաղորդվեց, որ Ուկրաինայի Պետական տիեզերական գործակալության ղեկավար Օլեգ Ուրուսկին հաստատել է մինչև 2022 թվականը երկրի տիեզերական գործունեության ռազմավարությունը:
Մասնավորապես, պլանավորվում է ուղեծիր արձակել առնվազն 6 արբանյակ և սկսել «Ցիկլոն-4» հրթիռային համալիրի կոմերցիոն շահագործումը: