Բաժիններ՝

ԵՏՄ-ը փակ ակումբ չէ և պետք է կամուրջ դառնա Եվրոպայի ու Ասիայի միջև. Ռապոտա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՏՄ-ը փակ ակումբ չէ և պետք է կամուրջ դառնա Եվրոպայի ու Ասիայի միջև: Այս մասին Հռոմում տեղի ունեցած Եվրասիական երրորդ սեմինարի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ու Բելառուսի Դաշնակցային պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան:

Նրա խոսքերով` ԵՏՄ-ը համագործակցում է ՇՀԿ-ի, ՄԱԿ-ի ու նրա կառույցների, ԱՀԿ-ի հետ, ինչպես նաև մշտապես ձգտել է համագործակցել ԵՄ-ի հետ. «Բացի այդ, միության դռները բաց են բոլոր ցանկացողների համար, փոխգործակցության ձևերը կարող են լինել ամենատարբեր:

Այդպիսով ԵՏՄ-ը` ինչպես յուրատեսակ կազմակերպություն, այնպես էլ իր ներքին փիլիսոփայությամբ ու աշխարհագրական դիրքով բնական կամուրջ է Եվրոպայի ու Ասիայի միջև:

Կախված նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն գործընթացի մասնակիցները, ԵՏՄ-ը կարող է դառնալ կամ արգելք, կամ կամուրջ: Սակայն ես կարծում եմ, որ երկրորդ տարբերակն ավելի նախընտրելի է»:

Ռապոտան ընդգծել է, որ ԵՏՄ-ն ու Ռուսաստանի և Բելառուսի դաշնակցային պետությունը չեն հակասում միմյանց և դեռ կգոյակցեն երկար ժամանակ: Նա հավելել է, որ ԵՏՄ-ն ու Դաշնակցային պետությունը զարգանալու են միմյանց զուգահեռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս