ԵՄ-ն Ռիգայում վերահաստատեց Հայաստանին աջակցելու իր պատրաստակամությունը. Էդուարդո Լորենցո Օչոա

«ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերություններում հստակ հանձնառություն ունի մի շարք ոլորտներում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան` անդրադառնալով «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայացած գագաթաժողովի կարևորությանը:

Նա նշեց, որ ԱլԳ Ռիգայում կայացած գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը Հայաստանին քաղաքականապես քաջալերող նշան է, որպեսզի Հայաստանը հետամուտ լինի ԵՄ-ի հետ լավ համագործակցության քաղաքականությանը` այդպիսով աշխատելով հարաբերությունների իրավական նոր շրջանակի վրա: Ըստ նրա` դա կօգնի նաև հաղթահարել աշխարհագրական դժվարին դրությունը` «փակուղային իրավիճակը», և կկոնսոլիդացնի հարաբերությունների առևտրային և տնտեսական հիմքը: ՀԵԲ ղեկավարի խոսքով` այս իմաստով՝ հռչակագիրը պարունակում է շատ հստակ մի կետ այն մասին, որ եվրոպական ֆինանսական ինստիտուտներից պարզեցվում են վարկերը բարելավելու համար փոխկապակցվածությունն ու շուկայի հասանելիությունը:

«Մյուս կողմից՝ ԵՄ-ն հստակ հանձնառություն ունի շարժունակության, ինովացիաների, ձեռնարկությունների, մրցունակության և ավիացիայի ոլորտներում, որոնք շատ կարևոր են Հայաստանի համար: Ի հավելումն՝ ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը Հայաստանին և մյուս ԱլԳ երկրներին նաև լավ կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ամրացման ոլորտներում»,- ասաց Էդուարդո Լորենցո Օչոան:

Տեսանյութեր

Լրահոս