Վլադիմիր Գասպարյանը վստահ չէ, որ այսօր միավորված ենք
Մայիսի 28-ի խորհրդուրդը և Առաջին, Երկրորդ ու Երրորդ հանրապետությունների հիմնումը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համոզմամբ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ մենք միաբանված ենք ունենում ենք հաղթանակներ։ Այս մասին այսօր Սարդարապատում ասել է Վ. Գասպարյանը՝ ավելացնելով, որ հակառակ դեպքում՝ երբ միավորված չենք լինում, եղեռն ենք տեսնում:
Ոստիկանապետը թերահավատ է այն հարցում, որ մենք այսօր միավորված ենք և կարծում է, որ միաբանությանը խանգարում են տարակարծությունը և այն մթնոլորտը, որ հաճախ տիրում է մեր մեջ, երբ «մի բան ուռճացնում ենք, մի բան թեթևացնում ենք, մի բան շտկելու փոխարեն ավելի ենք խորացնում»։ Ըստ ոստիկանապետ՝ լավ կլինի, եթե շաղախվենք։