ԱՄՆ-ը պետք է ՌԴ-ին զրկի հարևանների վրա էներգետիկ ճնշում գործադրելու հնարավորությունից. Բայդեն
ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ ներկայումս Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է իր եվրոպացի գործընկերների հետ` քննարկելով Եվրոպայի երկրներին էներգետիկ ոլորտում ռուսական կախվածությունից ազատելու հարցը.
«Մենք պետք է աշխատենք ողջ Անդր-Ատլանտիկայի սահմաններում, որպեսզի Ռուսաստանին զրկենք էներգետիկ պաշարները որպես հարևանների դեմ քաղաքական զենք օգտագործելու հնարավորությունից»: Բայդենն ընդգծել է էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտությունը:
Բայդենը կարևորել է էներգետիկ աղբյուրների ու մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումն ու գազի փոխադրման համար ենթակառուցվածքների ճկունության մեծացումը: Բայդենը հավելել է, որ այդ հարցում կա որոշակի առաջընթաց: