Բաժիններ՝

ՄԻԱՎ-ը մահվան դատավճիռ չէ. պատմում է ՄԻԱՎ վարակակիր դեռահասը. NEWS.am Medicine

Յանա Պանֆիլովան ընդամենը 10 տարեկան էր, երբ մի այնպիսի նորություն լսեց, որը կանխորոշեց նրա հետագա կյանքը. նա ՄԻԱՎ ուներ: Այդ օրվանից անցել է 10 տարի, եւ աղջիկը այժմ պոզիտիվ ու խիզախ երիտասարդ է, որը պատրաստ է պատմել իր կյանքի, իր փորձի մասին եւ օգնել նույն ախտորոշմամբ այլ դեռահասներին:

Ինչպես Յանան պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին, երբ նա մայրիկից իմացավ իր ախտորոշման մասին, նրա առաջին արձագանքն էր՝ «Ուրեմն ես կմահանա՞մ»: Սակայն մայրը բացատրեց աղջկան, որ այս ախտորոշմամբ կարելի է ապրել երկար ու լիարժեք կյանքով, եթե, իհարկե, լինի համապատասխան անընդհատ բուժում:

Այժմ Յանան 17 տարեկան է, եւ ապրում է հասարակ դեռահասի կյանքով՝ երաժշտություն է լսում, թենիս խաղում, սովորում: Նա պլանավորում է սոցիալական աշխատակից դառնալ՝ ՄԻԱՎ այլ վարակակիրներին օգնելու համար: Միակ տարբերությունն այն է, որ նա օրական երկու անգամ դեղ է ընդունում եւ երեք ամիսը մեկ անալիզներ հանձնում: Դա, սակայն, ոչ մի կերպ չի վատթարացնում նրա կյանքը, քանի որ աղջիկը հասկանում է, որ դեղեր է ընդունում առողջ լինելու եւ ապրելու համար:

«Ես խմում եմ դեղեր, որպեսզի շարունակեմ ապրել, զարգանալ, ոգեշնչվել եւ ստեղծագործել», – նշեց Յանան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս