Բաժիններ՝

Բրազիլիայում ձերբակալել են 30 տարի առաջ իտալական բանտից փախուստի դիմած մաֆիոզիի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է իտալական մաֆիայի պարագլխին, ով 30 տարի գտնվել է փախուստի մեջ: 56-ամյա Պակսուալե Սկոտին ձերբակալվել է Ռեսիֆի քաղաքում:

Նրան ձերբակալելու գործողությունը համատեղ իրականացրել են բրազիլական ոստիկանությունն ու Ինտերպոլը: Սկոտին հանդիսացել է Նեապոլում գործող Camorra մաֆիայի խմբի պարագլուխը: Հաստատված է, որ նա մեղավոր է 1980 թվականին ավելի քան 20 մարդու սպանության մեջ:

1983 թվականին հաջողվել է ձերբակալել նրան: Ձերբակալման ժամանակ գրանցվել էր փոխհրաձգություն, և մաֆիոզին վիրավորվել էր մի քանի անգամ: 1984 թվականի ամանորի շեմին մաֆիոզիին հաջողվում է փախչել բանտային հոսպիտալից, ուր նա բուժում էր ստանում:

Չնայած Իտալիայի ճանապարհներին հազարավոր ավտոմեքենաների ստուգմանն ու բազմաթիվ ռեյդերին՝ ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել նրան: 1991 թվականին Սկոտին հեռակա կարգով դատապարտվել է ավելի քան 20 մարդ սպանելու, ապօրինաբար հրաձգային զենք պահելու և դրամաշորթության համար:

Բրազիլիայում փախստական մաֆիոզին փոխել է արտաքինը: Նրան բացահայտել հաջողվել է մատնահետքերի միջոցով, որոնց համեմատել են երեսնամյա վաղեմության մատնահետքերի հետ: Իր նոր երկրում Սկոտին ընտանեկան կյանք է վարել:

Ոստիկանությունը նրան կալանավորել է այն ժամանակ, երբ նա իր երկու զավակներին բերել է դպրոց: Իտալիայի իշխանություններն արդեն իսկ սկսել են մաֆիոզիին իրեն արտահանձնելու գործընթացի նախապատրաստությունը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս