Ռուսաստանը հրաժարվել է Ֆրանսիային պատվիրած «Միստրալ» տիպի ռազմանավերից
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հրաժարվել է Ֆրանսիային պատվիրած «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրներից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարովը: Նրա խոսքերով՝ ներկայումս քննարկվում է միայն փոխհատուցման հարցը.
«Այն, որ Ռուսաստանը չի վերցնի դրանք («Միստրալ» նավերը), կատարված փաստ է, և ներկայումս կա միայն մեկ քննարկում, որն առնչվում է այն գումարի չափին, որը պետք է վերադարձվի Ռուսաստանին»:
Բոչկարովը հավելել է, որ Ռուսաստանը կառուցելու է «Միստրալի» նման նավեր, սակայն դրանք կլինեն այլ դասի նավեր, և, որ իրենք չեն նպատակադրվել պատճենել «Միստրալ» նավերը: