Բաժիններ՝

Երիտասարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս տղաների նկատմամբ

Դատարան է ուղարկվել Երևանի բնակչի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ` զրուցելու պատրվակով, միջնակարգ դպրոցներից մեկի բակ է տարել իր համար ակնհայտ 14 տարին չլրացած տղային և օգտվելով վերջինիս անօգնական վիճակից` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:

Դրանից հետո, օգտվելով նույն բակ գնացած, իր համար ակնհայտ 14 տարին չլրացած տղայի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից` անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:

Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիպել է նույն տղային և առաջարկել է իրեն օգնել վերանորոգման աշխատանքներ կատարելիս, վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, օգտվելով ակնհայտ 14 տարին չլրացած տղայի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից, այսինքն` վերջինիս անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս