Մամեդյարովն ակնարկել է, որ Ադրբեջանը կարող է միանալ ԵՏՄ-ին

Oxu.Az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությանը.

«Մաքսային միությունը ԵՏՄ-ի հիմնական բաղադրիչն է, և Հայաստանի կողմից օկուպացված տարածքների առկայությունը մեզ թույլ չի տալիս այդ երկրի հետ միասին գտնվել միասնական մաքսային միությունում:

Եթե Հայաստանն իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի տարածքներից, եթե բացվեն սահմանները, կարգավորվի իրավիճակը, ապա ով գիտի, թե ինչ տեղի կունենա վաղը: Ինչպես ասում են, երբեք մի՛ ասա երբեք»:

 

Տեսանյութեր

Լրահոս