Բաժիններ՝

Ռուսաստանը 100 կիլոմետրանոց փոս է փորել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով. մամուլ

Российская газета թերթի փոխանցմամբ՝ ռուսական կողմն Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով՝ Ռոստովի մարզում, փորել է 100 կիլոմետրանոց փոս և կառուցել է 40 ինժեներային արգելապատնեշներ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ի տարածքային սահմանապահ վարչությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ պետական սահմանի ինժեներային ամրություններն անցկացվում են Դոնի երկրամասի կայունությունն ապահովելու, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառումը հատելու համար:

Սահմանապահ վարչությունը նաև հայտնել է, որ տարեսկզբից սկսած՝ սահմանապահները Ռոստովի մարզում կանխել են սահմանով ապօրինաբար զենք ու զինամթերք անցկացնելու ավելի քան 60 փորձ:

Դրա արդյունքում առգրավվել է ավելի քան 40 միավոր հրաձգային զենք, մոտ 6000 փամփուշտ, ավելի քան 200 նռնակ, 100 արկ և ավելի քան 30 ական: Բացի այդ, ձերբակալվել է ավելի քան 130 սահմանախախտ և սահմանային ռեժիմը խախտած մոտ 300 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս