Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են С-300 համակարգերի հրթիռների մատակարարման մասին

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են իսլամական հանրապետությանը ռուսական С-300 համակարգերի հրթիռների մատակարարման մասին: Այս մասին Մոսկվայում իր ռուս գործընկեր Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը.

«Մատակարարումը կիրականացվի առաջին իսկ հնարավորության դեպքում»: ՌԴ ԱԳՆ-ը դեռ չի հաստատել այդ տեղեկատվությունը: Նրա տարածած հայտարարությունում միայն կարևորվում է մերձավորարևելյան օրակարգի համալիր հարցերի վերաբերյալ ռուս-իրանական կանոնավոր երկխոսություն պահպանելը:

Ավելի վաղ Իրանն արդեն իսկ հայտարարել է, որ ռուսական հրթիռները մատակարարվելու են մինչև 2015 թվականի ավարտը:

Տեսանյութեր

Լրահոս