Բաժիններ՝

Ուկրաինան կարող է դառնալ ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան այս աշնանը կարող է դառնալ ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը:

«Ուկրաինան նման հնարավորություն կստանա, եթե աշնանը կայանալիք քվեարկության ժամանակ ստանա ոչ մշտական անդամ դառնալու համար անհրաժեշտ քվեներ: Ընտրությունների սկզբունքը հենված է տարածաշրջանային մոտեցման վրա:

ՄԱԿ-ում կան հինգ տարածաշրջանային խմբեր: Հենց այդ խմբերից ռոտացիայի սկզբունքով ընտրվում են ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամները:

Ներկայումս Կենտրոնական-Արևելյան եվրոպական խմբից, որին պատկանում է Ուկրաինան, ՄԱԿ ԱԽ-ում գտնվում է Լիտվան: Այս տարի մենք մասնակցելու ենք ընտրություններին: Ներկա դրությամբ՝ մենք մրցակիցներ չունենք խմբում:

Որպեսզի Ուկրաինան ընտրվի ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ, Ուկրաինան պետք է ստանա 2/3-ի աջակցությունը (128 քվե)՝ կախված ՄԱԿ ԳԱ-ի նիստերի դահլիճում ներկաների քանակից:

Սակայն մեր նպատակն ավելի հավակնոտ է. մենք ցանկանում ենք ստանալ ավելի մեծ աջակցություն, քան 2/3-ն է: Մեծ աջակցությունը տալիս է ավելի մեծ կշիռ, ավելի շատ լեգիտիմություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս