Կարսում կբնակեցվի Ուկրաինայից ժամանած թուրք մեսխեթցիների 600 ընտանիք
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ուկրաինայից Թուրքիա է տեղափոխվելու թուրք մեսխեթցիների 600 ընտանիք, որոնց կվերաբնակեցնեն Կարսում: Թուրքիայում թուրք մեսխեթցիների թիվը հասնում է 17.000-ի:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ խոստացել է, որ 17.000 թուրք մեսխեթցիները ստանալու են Թուրքիայի քաղաքացիություն: Առաջին փուլում քաղաքացիություն կստանա 2100 մարդ: