Դադարեցվել է Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/29212371_news_bigpic.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ռուսաստանում դադարեցվել է գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը: Այս մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը.
«Այսօր Հայրապետյանին իրազեկել են Իզմեստևի նկատմամբ մեքենայությունների հարցով քրեական գործի նախաքննության ավարտի մասին»:
Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` հանցավոր ճանապարհով ձեռք բերած դրամական միջոցների օրինականացման և յուրացման կասկածանքով:
Հետաքննության տվյալներով` Հայրապետյանը խաբեությամբ յուրացրել է Իզմեստևին պատկանած 700.000 դոլարը: