Բաժիններ՝

Իռլանդիայի բնակչությունն աջակցություն է հայտնել միասեռ ամուսնությունների օրինականացմանը

RTE հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իռլանդիայի բնակչությունն անցկացված հանրաքվեի արդյունքներով աջակցություն է հայտնել միասեռ ամուսնությունների օրինականացմանը.

Նախնական տվյալներով՝ դրա օգտին արտահայտվել է հանրաքվեի մասնակիցների ավելի քան 62 տոկոսը (ավելի քան 1.2 միլիոն մարդ): Դեմ է քվեարկել մոտ 734.300 մարդ՝ հանրաքվեի մասնակիցների 37.9 տոկոսը:

Դուբլինի կենտրոնում իրականացվել է «պատմական իրադարձության» տոնակատարություն՝ կապված կաթոլիկ երկրում հավասար իրավունքների համար միասեռականների մղած 40-ամյա պայքարը հաղթանակով ավարտելու հետ:

Իռլանդիայի պատմության մեջ առաջին անգամ է միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը դրվում հանրաքվեի: Նախկինում այդ թեմայով որոշումներ են ընդունվել միայն խորհրդարանի մակարդակով: Իռլանդիան այժմ դարձավ Եվրոպայի 13-րդ երկիրը, ով օրինականացրեց միասեռ ամուսնությունները:

Ավելի վաղ նման քայլի են դիմել Սլովենիան, Դանիան, Իսլանդիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Պորտուգալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան ու Մեծ Բրիտանիան:

Բացի այդ, Ֆինլանդիայում միասեռ ամուսնությունները կօրինականացվեն 2017  թվականին, իսկ Մալթայում ճանաչում են դրանք, եթե դրանք կնքվում են արտերկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս