«Ազատություն» ռադիոկայանը խոստացել է ակտիվորեն պաշտպանել Ադրբեջանում իր շահերը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ազատություն» ռադիոկայանը հայտարարել է Ադրբեջանում իր աշխատակիցների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված ակտիվ գործողություններին անցում կատարելու մասին:
Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեժիչը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի բյուրոյի գործունեությունը դադարեցվել է 2014 թվականի դեկտեմբերին` օտար ընկերությունների դեմ Ադրբեջանի կառավարության ծավալած կամպանիայի շրջանակներում:
Պեժիչը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը գործել է ապօրինաբար, տառապանքներ է պատճառել ռադիոյի աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների համար, իսկ նրանց ոմանք էլ հարկադրված են եղել լքել Ադրբեջանը:
Պեժիչն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները և վերջ դնել ռեպրեսիվ կամպանիային: