Բաժիններ՝

«Արթիկ» ՔԿՀ «զոն նայողին» տեղափոխել են պատժախուց. ինչ է հայտնաբերվել նրա մոտ. armlur.am

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրերի ապօրինի «ներս բերման» դեմ պայքարը: Armlur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում իրացնելով օպերատիվ տվյալները՝ իրավապահները դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերել են բջջային հեռախոս, պլանշետ և մի շարք այլ չթույլատրված իրեր: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նշված դատապարտյալը Քրեակատարողական հիմնարկի «զոն նայողն» է` Նվեր Կիրակոսյանը, ով առավել հայտնի է Նորագյուղցի Նվերիկ անունով: Ի դեպ, դեռևս չճշտված տեղեկություններ կան, թե Նորագյուղցի Նվերիկը, զայրանալով իրավապահների «հանդուգն» պահվածքից, սպառնալիքներ է հնչեցրել նրանց նկատմամբ: ՔԿՀ «զոն նայողը» տեղափոխվել է պատժախուց: Նա այնտեղ կմնա 5 օր: Մեր տեղեկությունները դեռևս պաշտոնապես ճշտել չհաջողվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս