«Նրա գրագիտության մակարդակը նորմալ էր, բայց թե պրակտիկայում ինչ է, դա այլ հարց է». ԲՀԿ-ականը՝ Գ. Կոստանյանի հայտարարությունների մասին

«Գլխավոր դատախազը հաղորդմանը հարիր սահմանված պարամետրերով ներկայացրեց, անձամբ ես գոհ եմ, որ բոլոր անհրաժեշտ ատրիբուտները ներկայացրել է իր զեկույցի մեջ: Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ դատախազը հնչեցրեց, որ, եթե ապացուցվի, հստակ փաստեր լինեն, որևէ խնդիր չկա դատախազին սահմանափակող և նրա գործառույթներն իրականացնելու առումով: Նրա գրագիտության մակարդակը, կոմպետենտությունը նորմալ էր, բայց թե պրակտիկայում ինչ է, դա այլ հարց է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով Սյունիքի մարզպետի հետ կապված Գևորգ Կոստանյանի հայտարարությունները:

Մեր հարցին՝ արդյոք Ս.Խաչատրյանի դեմ կրակոցները նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող աղմկահարույց իրադարձությունների հետ որպես մի ամբողջությո՞ւն պետք է դիտարկել, Մ.Մելքումյանը հայտարարեց. «Այստեղ կա իրավական գնահատական և երևույթի քաղաքական գնահատական: Իրավական գնահատականը պետք է իրավապահ մարմինները տան: Բայց մի բան, որ անընդհատ հնչեղություն է ստանում, ես ոչ կողմ եմ, որ անընդհատ ինչ-որ միտումնավոր ասվի, բայց ինչ-որ շատ է այս հնչեղությունն անընդհատ լինում: Այստեղ ցանկացած իրավական նորմից դուրս գործընթաց պետք է գնահատականի արժանանա: Այսինքն՝ ես կողմ եմ, որ եթե խախտվել է օրենք, ով ուզում է լինի, պետք է անպայման գնահատականի արժանանա»:

Տեսանյութեր

Լրահոս