«Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը կանցկացվի 2017 թվականին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`«Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը կանցկացվի 2017 թվականին, անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Այս մասին նշված է Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում.
«(Ռիգայի) Գագաթաժողովի մասնակիցները հուսով են, որ հաջորդ գագաթաժողովը կանցկացվի 2017 թվականին և այն կգնահատի անցյալում գործընկերության շրջանակներում ձեռք բերված արդյունքները և կսահմանի առաջ ընթանալու ուղիները»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին առաջարկել է «Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովն անցկացնել Քիշնևում: