ԵՄ-ի որոշումները կարող են չհամապատասխանել գործընկեր երկրների բոլոր ակնկալիքներին. Տուսկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Ռիգայում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է, որ «Արևելյան գործընկերությունը» չի հանդիսանում ավտոմատ ուղի դեպի ԵՄ.

«Մենք պահպանում ենք կուրսը, սակայն որևէ մեկը չի խոստացել, որ «Արևելյան գործընկերությունը» լինելու է ավտոմատ ուղի դեպի ԵՄ-ին անդամակցում: Դա երկար գործընթաց է, այն ունի բարեկամներ ու թշնամիներ, խանդավառներ ու թերահավատներ: Դա նորմալ է»:

Տուսկի խոսքերով` ԵՄ-ի որոշումները կարող են չհամապատասխանել գործընկեր երկրների բոլոր ակնկալիքներին. «Դուք կարող եք հասկանալ մեր խոստումների ու մեր գործընկերների ակնկալիքների միջև տարբերությունը»:

Տուսկն ընդգծել է, որ գագաթաժողովի ժամանակ շատ բարդ քննարկումներ են ծավալվել ձևակերպումների շուրջ: Տուսկը հավելել է, որ ԵՄ-ն ու «Արևելյան գործընկերության» մասնակից երկրները հաստատել են դիֆերենցված հարաբերությունների զարգացման հանդեպ հետաքրքրությունը:

Տեսանյութեր

Լրահոս