Ռիգայի գագաթաժողովի բոլոր մասնակիցները ստորագրել են ամփոփիչ հռչակագիրը. Լեհաստանի արտգործնախարար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի բոլոր մասնակիցները ստորագրել են ամփոփիչ հռչակագիրը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինը.
«Այո, բոլոր մասնակիցները ստորագրել են` ներառյալ Ադրբեջանը»: Սրանից առաջ Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը` առանց նշելու դրա պատճառները: