Նախ անհրաժեշտ է լուծել խնդիրը, ապա` պարզել, թե ով է ճիշտ կամ մեղավոր. Լուկաշենկո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանյ փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հայտարարել է, որ սխալ է համարում Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ռուսաստանին քննադատելը` նրա չմասնակցելու պայմաններում.
«Ռուսաստանը չի մտնում «Արևելյան գործընկերության» մեջ: Ինչու պետք է հեռակա կարգով, առանց Ռուսաստանի մասնակցության, քննադատել նրան, այդ թվում նաև Ղրիմի համար: Մենք կտրականապես դեմ ենք դրան»:
Լուկաշենկոն վրդովմունք է հայտնել, որ Ռիգայի գագաթաժողովի մասնակիցները պատրաստվում են յուրաքանչյուր փաստաթղթում քննադատել Ռուսաստանին` ընդ որում դա անելով անուղղակիորեն:
Լուկաշենկոն ընդգծել է, որ իրենք դեմ են արտահայտվում Ղրիմի համար վեճին Բելառուսը ներքաշելու, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստում «Ղրիմի բռնազավթման» դրույթը ներառելու Արևմուտքի փորձերին.
«Նախ անհրաժեշտ է լուծել խնդիրը (Ուկրաինայում խաղաղություն հաստատելը) և հետո արդեն պարզել, թե ով է ճիշտ կամ մեղավոր»: Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը չի ցանկանում մասնակից լինել որևէ մեկի արկածախնդրությանը: