«Փողոցային բառապաշարով չեն մտնում պառլամենտ». Ռուբիկ Հակոբյան

Անցած քառօրյա նիստերի ժամանակ Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյան-Հայկ Գրիգորյան «բախումների» և ՀՀԿ-ականների վիրավորանքների հարցով «Ժառանգություն» խմբակցությունը չի պատրաստվում դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ պատգամավորը կարող է ինքը դիմել: Ըստ նրա՝ էթիկայի հանձնաժողովը որևէ դրական արդյունք չի թողել և գործնականում նշանակություն չունի

Փոխարենը Ռ.Հակոբյանը հայտնեց, որ պատրաստվում է լսումներ հրավիրել՝ խորհրդարանական պահվածքի հետ կապված: Նա նշեց, որ մեծ դժվարությամբ, «միլիմետր-միլիմետր» նվաճելով են պառլամենտական պահվածք ձեռքբերում:

«Փողոցային բառապաշարով չեն մտնում պառլամենտ: Այն, ինչ կատարվում է պառլամենտում, պատռլամենտը իշխանության երեք թևերից ամենաթափանցիկն է, և պառլամենտով է ներկայացվում իշխանությունն ու ընդդիմությունը: Առայժմ ես չեմ կարող ասել, որ մենք կարող ենք սերունդներ դաստիարակել պառլամենտի օրինակով»,- ասաց Ռ.Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս